Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ Պեմզաշենում տեղի ունեցածի վերաբերյալ

14 Նոյեմբեր, 2022 14:51
Նոր մանրամասներ՝ Պեմզաշենում տեղի ունեցածի վերաբերյալ

Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ ոճրագործները սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել:

Արկադի և Վրույր Բարսեղյանները մտել են սպանվածների տուն գողության նպատակով, կապկպել են մորն ու երկու մանկահասկ երեխաներին, սակայն չգտնելով գումար նրանից մեկը՝ Արկադին թողել հեռացել է: Իսկ Վրույր Բարսեղյանը, որը նշվում է, որ ունի հոգեկան լուրջ խնդիրներ, չի հեռացել, բռնաբարել է երեխային, ապա սպանել նրան, նրա մորն ու եղբորը:

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ ոճրագործները երեխային կապկպել են, մոր աչքի առաջ ենթարկել բռնության, ապա նոր սպանել:

Ինչպես հայտնում է Armtimes.com-ն, արդեն ձերբակալված ոճրագործների ինքնության մասին լրատվամիջոցները նոր մանրամասներ են գրում, մասնավորապես այն, որ 32-ամյա Վրույր Բարսեղյանի հայրը եղել է թմրամոլ և հարբեցող, նա լքել է երեխային ու նրա մորը, մեկնել ՌԴ, որտեղ և սպանվել է: 

Նրա հորեղբայրը` 42-ամյա ոճրագործ Արկադի Բարսեղյանի հայրը նույնպես եղել է թմրամոլ և հարբեցող և մի քանի անգամ դատապարտվել է թմրամոլության համար: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արկադի Բարսեղյանը Պեմզաշենում իր կողմից սպանված ընտանիքի հոր մոտ ընկերն է եղել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ոճրագործությունից հետո Արկադի Բարսեղյանի փախել է Երևան, որտեղ էլ ձերբակալվել է: Իսկ այ Վրույր Բարսեղյանը մնացել է գյուղում, հաճախ գնացել իր զոհերի բնակավայրում քննչական գործողություններին հետևել, նույնիսկ մասնակցել նրանց հուղարկավորությանը, ցավակցել ընտանիքի հորը: Ըստ Պեմզաշենի գյուղապետի` երկու ոճրագործերն էլ դատվածություն չեն ունեցել: Այս պահին գյուղում տիրում է լարված իրավիճակ, ոստիկանները հսկում են պեմզաշենցի ճիվաղների բնակարանները, որպեսզի նրանց ընտանիքի անդամները չենթարկվեն վենդետտայի:

 

Լրահոս

Դիտել ավելին