Կարևոր իրադարձություններ

Գյումրու 22 փողոցների հիմնանորոգումն ընթացքի մեջ է

14 Նոյեմբեր, 2022 14:29
Գյումրու 22 փողոցների հիմնանորոգումն ընթացքի մեջ է
«Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 495 մլն դրամ է, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է կազմում։ Շինարարական աշխատանքները իրականացվում է հինգ ընկերությունների՝ «Մերձմոսկովյան»-ի, «Էլիտ Արմանշին»-ի, «Լենճանշին»-ի, «Ախուրյանի կոոպշին»-ի, «Դուստր Մոնիկա»-ի կողմից։
 
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ մարզպետարանի պատասխանատուները հետևել են աշխատանքների ընթացքին, եղել 5 փողոցներում՝ Պարոնյան փողոց (330 մ), Ն.Շնորհալու փողոց (425մ), Ղուկասյան փողոց 7,8,9 շարք (434 մ), Դ.Դեմիրճյան փողոց (140 մ), Մատնիշյան փողոց (305 մ), Ռասկատլյան փողոց (682 մ)։
 
 
Դիտարկման ընթացքում պատասխանատուներն աշխատանքներում թերություններ են արձանագրել, ըստ այդմ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերում կատարվել են չնախատեսված և չհամաձայնեցված փոփոխություներ, փողոցների որոշ հատվածներում լուծված չեն ջրահեռացման խնդիրները, փողոցների երթևեկելի մասի որոշ հատվածներում կան նոր տեղադրված մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկույթի արդեն իսկ քայքայված տեղամասեր, որոշ դիտահորերի ծածկերի մակարդակների ուղղումները կատարված են թերություններով, մայթերի ծածկերի նոր տեղադրված մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկույթի արդեն իսկ քայքայված տեղամասեր կան։
 
Արձանագրված թերացումների վերացման մասով պատասխանատուները կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացթողումները վերացնել ամենասեղմ ժամկետներում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին