Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ն հաստատել է ԼՂ-ում խաղաղ բնակչի ուղղությամբ կրակելու դեպքը

14 Նոյեմբեր, 2022 13:48
ՌԴ ՊՆ-ն հաստատել է ԼՂ-ում խաղաղ բնակչի ուղղությամբ կրակելու դեպքը

ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղեկագիր է հրապարակել, որում ասվում է.

«Նոյեմբերի 12-ին, ժամը 15:30-ին ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է արձակվել տեղի բնակչի ուղղությամբ, որը գյուղատնտեսական տեխնիկայով հողային աշխատանքներ է իրականացրել Խրամորթ բնակավայրից 1.8 կիլոմետր արևելք ընկած հատվածում։

Կրակի հետևանքով բնակիչը թեթև վիրավորվել է, իսկ նրա տեխնիկան՝ կրել աննշան վնաս:

«Փաստի առթիվ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին