Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է Գևորգ-Մշեցի Ջավրուշյանը

14 Նոյեմբեր, 2022 12:37
Կյանքից հեռացել է Գևորգ-Մշեցի Ջավրուշյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Գևորգ-Մշեցի Ջավրուշյանը:Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի նկարիչների միության ֆեյսբուքյան էջից։

Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 14-ին, ժամը 17:00-20:00 Գոռ սգո սրահում:

Հասցե՝ Սիլիկյան թաղամաս, Հին խճուղի 37:

Հիշեցնենք, որ նկարիչը երեկ մեքենան վարելիս հանկարծամահ էր եղել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին