Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Կբարեկարգվի նաև Աբովյան պուրակը և հարակից տարածքը. քաղաքապետարան

14 Նոյեմբեր, 2022 12:14
Կբարեկարգվի նաև Աբովյան պուրակը և հարակից տարածքը. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքացիների զանգերին արագ արձագանքելու և բարձրացվող խնդիրներին համապատասխան ընթացք տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունում ծրագրային բարելավումներ են արվել։

Ծառայության միջոցով օրական միջինը 600 զանգ է ստացվում, այսօր՝ դրանցից 400-ին միանգամից պատասխանելու հնարավորություն է ստեղծվել, մյուսներին՝ պատասխանվում է հետադարձ կապի միջոցով: Բացի այդ, ներդրվել են ինչպես օպերատորների աշխատանքի գնահատման, այնպես էլ՝ որոշումների մասին ավտոմատ ծանուցման համակարգեր:

Ավարտվել են Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Տարեկան ծրագրով ընթացքի մեջ են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ:

Երևանյան լճի մաքրման ծրագրի շրջանակում 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացման ուղղությամբ: Տարածքից 8 հա-ից ավել եղեգ է հանվել: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:

 

Լրահոս

Դիտել ավելին