Կարևոր իրադարձություններ

2020 թվականի նոյեմբերի 13-ից հետո հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն

14 Նոյեմբեր, 2022 10:37
2020 թվականի նոյեմբերի 13-ից հետո հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն

2020 թվականի նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն, այս մասին հայտարարել է Արցախի Ներիքն գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ին Արցախի փրկարար ծառայողների գործուն մասնակցությամբ սկսվեցին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները։

«Թե ինչերի միջով անցան այս տղաները և թե ինչպես հաղթահարեցին այս փորձությունը, նշանակում է չասել ոչինչ։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ռազմադաշտից ու հրթիռակոծվող բնակավայրերից տարհանվել է 1415 մարմին։

Նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն», - նշել է Թադևոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին