Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    409,5
    427,5

  • RUB

    6,05
    6,55

Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի և Կոտայքի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինի

14 Նոյեմբեր, 2022 10:16
Արագածոտնի և Կոտայքի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ՝ հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գրությունը, ս․թ․ հոկտեմբերի 30-ից 31-ը նախանշված ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքները հետաձգվել են և կիրականացվեն նոյեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 21։00-ն։

Նշված ժամանակահատվածում կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների,

Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն քաղաքների, Արգել, Մրգաշեն, Նոր Գեղի, Քանաքեռավան, Պռոշյան, Նոր Արտամետ, Զորավան, Արագյուղ, Նոր Երզնկա գյուղերի գազասպառողների, «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ի, «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի, «Լուսակերտ» ՍՊԸ-ի, «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի, «Արարատ ՃՇՇ»-ի, «Արզնի» առողջարանի, Մանուչարյան Աշոտ ԱՁ-ի, «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ-ի, «Օզեմ» ՍՊԸ-ի, «Նելլիզ» ՍՊԸ-ի, սեփականատեր Արտավազդ Թորոսյանի, սեփականատեր Վահե Մակունցի, սեփականատեր Գուրգեն Պետրոսյանի, սեփականատեր Լիլիթ Սահակյանի, «ՔԵՅ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի, «Ֆուդ Ֆակտորի» ՍՊԸ-ի, «Ռոյալ Գլաս Գրուպ», «Այմեգա», «Լուսակերտ Էլիտ», «Համերաշխ ընտանիք», «Մադլեն Գրուպ», «Ռեդ Գրուպ», «Վեագազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, տարածաշրջանում գործող այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների և կազմակերպությունների գազամատակարարումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին