Կարևոր իրադարձություններ

Պատերազմի մասնակիցներին պետությունը կապահովի աշխատանքով

14 Նոյեմբեր, 2022 00:20
Պատերազմի մասնակիցներին պետությունը կապահովի աշխատանքով

2016, 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիներին պետությունն աջակցում է մասնագիտական ուսուցում ստանալու և/կամ աշխատանքով ապահովելու հարցում։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից․

Պատերազմի մասնակիցը հնարավորություն ունի պետության ֆինանսական աջակցությամբ անցնել մինչև 5 ամիս տևողության մասնագիտական ուսուցում՝ գործատուի մոտ կամ ուսումնական հաստատությունում։

Պատերազմի մասնակիցը կարող է գործատուի մոտ անցնել եռամսյա վճարովի փորձաշրջան։

Պատերազմի մասնակիցը կարող է անմիջապես աշխատանքի աշխատանքի․ վերջինիս հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին