Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Պեմզաշենի գործով ձերբակալվել է 2-րդ կասկածյալը. նոր մանրամասներ

13 Նոյեմբեր, 2022 18:03
Պեմզաշենի գործով ձերբակալվել է 2-րդ կասկածյալը. նոր մանրամասներ

Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը և 8-ամյա որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ տղամարդը: Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Պեմզաշենի  համայնքապետ Աղասի Վարդանյանը՝ նշելով, որ 2-րդ ձերբակալվածը 42 տարեկան է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նաև Շիրակի մարզի դատախազը՝ հորդորելով սպասել պաշտոնական տեղեկատվությանը:

Նշենք, որ վերջինս հայտնաբերվել ու ձերբակալվել է Երևանում:

Երկու կասկածյալներն էլ նույն գյուղից են, ազգականներ, տարածվող տեղեկությունների համաձայն՝ հորեղբոր որդիներ են, որոնցից մեկը մտերիմ է եղել սպանված 31-ամյա կնոջ ամուսնու հետ:

Կասկածյալներից մեկը, ում ձերբակալել են այսօր, ամուսնացած է, ունի 3 երեխա, մյուսը ևս ամուսնացած է, ունի 1 երեխա:

Համայնքում տարածվող տեղեկությունների համաձայն՝ կասկածյալներից մեկը գյուղում հետևել է իրավապահների աշխատանքին, տեսել, թե ինչպես են դուրս բերվում սպանված կնոջ ու նրա մանկահասակ երեխաների մարմինները, անգամ երեկ սառնասրտորեն մասնակցել նրանց հուղարկավորություններին, ցավակցել ընտանիքի անդամներին:

Դարձյալ ըստ տարբեր աղբյուրներում շրջանառվող վարկածների՝ սպանությունների հեղինակ 32-ամյա կասկածյալը, ով ձերբակալվել էր երեկ, բավականին տեղեկացված է եղել սպանվածների ընտանիքի նիստուկացին, իմացել է, որ տան տղամարդը  գտնվում է արտագնա աշխատանքի արտերկրում, իմացել է նաև, որ տան բակում շուն կա։

Ու քանի որ նա ծանոթ է եղել ընտանիքին, բազմաթիվ անգամներ  սպանվածների տան մոտով անցել, շունը երբևէ իր վրա չի հարձակվել, չի հաչել: Հենց այդ պատճառով էլ սպանության գիշերը նա առանց դիմակ՝ բաց երեսով, մտել է այդ տուն:

Աղմկահարույց սպանությունը կարելի է ասել, բացահայտված է, սակայն պաշտոնական իրավապահ աղբյուրները դեռ չեն շտապում նոր, հաստատված տվյալներ հրապարակել դեպքից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։

Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել: 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին