Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ՝ Արգել գյուղում բռնկված հրդեհից

13 Նոյեմբեր, 2022 11:01
Մանրամասներ՝ Արգել գյուղում բռնկված հրդեհից

Նոյեմբերի 12-ին, ժամը 14:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղում՝ տներից մեկի բակում, այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 21:25-ին: Արգել գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում այրվել են ծածկը (մոտ 32 քմ), մոտ 160 հակ և 3 տոննա կուտակած անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին