Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ

13 Նոյեմբեր, 2022 00:20
ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները նոյեմբերի 12-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանի, Սարգիս Խանդանյանի եւ Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

 

Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

Լրահոս

Դիտել ավելին