Կարևոր իրադարձություններ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկը` հաղթելով ադրբեջանցի հակառակորդին, կպայքարի ոսկե մեդալի համար

12 Նոյեմբեր, 2022 17:31
Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկը` հաղթելով ադրբեջանցի հակառակորդին, կպայքարի ոսկե մեդալի համար

Բիշքեկում ընթացող սամբոյի աշխարհի 2022թ. առաջնության մրցումային երկրորդ օրը հայ մարզիկներից մրցապայքարի մեջ են մտել 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը և 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ 

Ցավոք, Մահինյանը պարտվել է առաջին իսկ գոտեմարտում և դուրս մնացել պայքարից, իսկ Դավիթը հաղթել է ֆրանսիացուն (3:1), վրացուն (1;1), ադրբեջանցուն (5:4) և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա պայքարելու է ռուսաստանցի Սերգեյ Րյաբովի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին