Կարևոր իրադարձություններ

Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչներին ընդունել է Գյումրի համայնքի ղեկավարը

12 Նոյեմբեր, 2022 14:35
Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչներին ընդունել է Գյումրի համայնքի ղեկավարը

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Հայաստանում Իտայիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին։

Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա նրանց ներկայացրել Գյումրին իր պատմությամբ, մշակույթով, յուրօրինակ ճարտարապետությամբ, խոսել տուրիստական մեծ հոսքերի և զբոսաշրջության ոլորտում հատկապես վերջին տարիներին Գյումրիում գրացված մեծ առաջընթացի մասին։ Համայնքի ղեկավարն անդրադարձել է նաև Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի գործունեությանը, նրա կողմից իրականացված ծրագրերին, համայնքապետարանի կողմից պատվո հյուպատոսին ցուցաբերված աջակցություններին, համագործակցություններին և այլն։

Գյումրու յուրօրինակ ճարտարապետության, մշակույթի, ամենատարբեր ոլորտում ունեցած մեծ ներուժի մասին խոսել է նաև Հայաստանում Իտայիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն։ Դեսպանը ևս անդրադարձել է Անտոնիո Մոնտալտոյի գործունեությանը Գյումրիում, ապա ընդգծել, որ կենսաթոշակային տարիքով պայմանավորված՝ հյուպատոսն ավարտում է իր գործունեությունը։

Հանդիպման ավարտին Վարդգես Սամսոնայնը նվերներ է փոխանցել դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին և պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին։

 

Լրահոս

Դիտել ավելին