Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ունի յուրաքանչյուր խնդրի լուծման առնվազն 3 առաջարկ. Մարուքյան

12 Նոյեմբեր, 2022 13:18
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Հայաստանն ունի յուրաքանչյուր խնդրի լուծման առնվազն 3 առաջարկ. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադառանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված երեկվա հարցազրույցին նշել է․

«Իր ընդարձակ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է դեպի խաղաղություն տանող ճանապարհը։

Հայաստանն ունի յուրաքանչյուր խնդրի լուծման առնվազն 3 առաջարկ, հետևաբար խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։

Ուրեմն թող խաղաղություն տիրի»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին