Կարևոր իրադարձություններ

Ոչ մեկ չի տուժել. ԱԺ նախագահն՝ իրեն սպասարկող ծառայողական մեքենայի վթարի մասին

12 Նոյեմբեր, 2022 11:16
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Ոչ մեկ չի տուժել. ԱԺ նախագահն՝ իրեն սպասարկող ծառայողական մեքենայի վթարի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Ամեն բան նորմալ է, ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել և ոչ մեկ չի տուժել»,- գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել էին Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի ավտոմեքենան, ուղեկցող Nissan-ը և  Toyota Camry-ն։

 

Լրահոս

Դիտել ավելին