Կարևոր իրադարձություններ

Հետաքրքիր թեստ. «հարստության գորտը»

20 Հոկտեմբեր, 2015 11:00
Հետաքրքիր թեստ. «հարստության գորտը»

Ներկայացնում ենք ձեզ տարբեր գույների և տեսակների գորտեր: Ընտրեք այն գորտը, որն ըստ ձեզ ամենահարուստ տեսքն ունի: 

  1. Հարստության ձեր աղբյուրը մասնագիտությունն է, որը կապված է հանրության, գովազդի կամ փառքի հետ: Ձեզ համար շատ կարևոր է արտաքին տեսքն ու բարձր ճաշակը:
  2. Հարստության ձեր աղբյուրը դուք ինքներդ եք: Ձեր մտքերը, կարծիքն ու տրամաբանությունը: Դուք նոր ծրագրեր ստեղծելու համար եք ծնվել:
  3. Հարստության ձեր աղբյուրը հավատն է: Անկեղծ, խորը և ուժեղ հավատը: Այն ձեր կյանքի ամենակարևոր կետն է:
  4. Հարստության ձեր աղբյուրը կոլեկտիվում աշխատանքն է: Համախոհների շրջապատը: Դուք կարող եք գրասենյակում աշխատել, տանը կամ սեփական բիզնեսը սկսել:
  5. Հարստության ձեր աղբյուրը բացարձակ այն ամենն է, ինչը կապված է տան հարմարավետության հետ: Դուք լավ ուտեստներ եք պատրաստում: Սիրում եք խոհանոցային տեխնիկան ու սարքերը: 
  6. Հարստության ձեր աղբյուրը ակտիվությունն է, ընթացքն ու գործողությունները: Շարժումը ձեզ համար կյանք է:
  7. Հարստության ձեր աղբյուրը ագահությունն է ու ցանկությունը: Օրինակ՝ ագահություն այն ամենի նկատմամբ, ինչը հաճույք կամ ուրախություն է պատճառում:
  8. Հարստության ձեր աղբյուրը փառատոններն են ու խնջույքները: Դուք կարող եք երեխաների համար տոն պատրաստել, լուսանկարիչ աշխատել կամ երաժիշտ լինել:
  9. Հարստության ձեր աղբյուրը զգացմունքներն են, մյուսներին հասկանալու կարողութունը: Դուք կարող եք լավ հոգեբան դառնալ:
  10. Հարստության ձեր աղբյուրը խիստ բարիությունն է: Դուք մարդկանց բարի գործերով եք շրջապատում: 
  11. Հարստության ձեր աղբյուրը սեփական բիզնեսն է: Լավ է, եթե այն կապված է շինարարության հետ: Դուք անընդհատ նոր իրեր պատրաստելու կարիք ունեք:
  12. Հարստության ձեր աղբյուրը այն ամենն է, ինչը կապված է մետաղի և արագության հետ: Այն մեքենաների արտադրությունն է և այն ամենի, ինչը կապ ունի ինքնաթիռների և գնացքերի հետ:
  13. Հարստության ձեր աղբյուրը ջերմություն, ուրախություն հաղորդելն է: Ինչպես ձեզ, այնպես էլ շրջապատող մարդկանց անհրաժեշտ է այդ ջերմությունը:
  14. Հարստության ձեր աղբյուրը սիրած մասնագիտությունն է, որը կապ ունի մաքրության հետ: Դուք կարող եք լավ բժիշկ կամ գիտնական լինել:
  15. Հարստության ձեր աղբյուրը հեռավոր երկրում է, ծովից այն կողմ: Ձեզ կյանքում ծովը միշտ կարևոր դեր կխաղա: 
 

Լրահոս

Դիտել ավելին