Կարևոր իրադարձություններ

Ընդհանուր սահմաններ, ընդհանուր լուծումներ. կայացել է «Առևտրի կամուրջներ» համաժողովը. «Փաստ»

12 Նոյեմբեր, 2022 09:18
Ընդհանուր սահմաններ, ընդհանուր լուծումներ. կայացել է «Առևտրի կամուրջներ» համաժողովը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2022թ. նոյեմբերի 8-ին «RADISSON BLU HOTEL, YEREVAN» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կայացավ Հայաստանում «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համաժողովը, որն անցկացվում է Սևծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում։ Համաժողովն անցկացվեց «Ընդհանուր սահմաններ, ընդհանուր լուծումներ» կարգախոսի ներքո: Միջոցառման կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը և «Իվենթսենթր» ընկերությունը:

Միջոցառմանը ներկա էին վերապատրաստման դասընթացներին մասնակցած հայկական և արտերկրյա մասնակիցներ, ովքեր հնարավորություն ունեցան հանդիպել և բանակցել հետագա համագործակցության վերաբերյալ։

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան կազմակերպիչները, ամփոփեցին ծրագրի ձեռքբերումները, զարգացման հեռանկարները: Մասնակիցները ներկայացրեցին, որ «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համատեղ նախագիծը ծառայել է իր հիմնական նպատակին և ԵՄ գործընկեր երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշները այս ծրագրի շնորհիվ հաղթահարվում են:

«BRIDGES» միջոցառումների ընթացքում B2B ձևաչափով կայացած հանդիպումների արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստեղծել և, հուսով ենք, արդեն մոտ ապագայում զարգացնել նոր առևտրային կապեր: Ուրախալի է փաստել, որ նման միջոցառումները նպաստում են տարածաշրջանների գործարարների միջև արտադրական և առևտրային փոխշահավետ համագործակցության հաստատմանը և ամրապնդմանը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին