Կարևոր իրադարձություններ

Շաբոյանը պաշտոն է ստացել. «Հրապարակ»

12 Նոյեմբեր, 2022 08:03
Շաբոյանը պաշտոն է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաերթը գրում է.

«Իշխանափոխությունից մեկ տարի անց՝ 2019 թվականին, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պաշտոնից ազատվեց: Նա տեւական ժամանակ է՝ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում։  Մեզ ասացին՝ Շաբոյանը Հայաստանում պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ անց տեղափոխվել է Մոսկվա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի խորհրդական։ Ռուսները գնահատել են Շաբոյանի փորձը եւ նրան առաջարկել են բարձր պաշտոն զբաղեցնել իր հարազատ ոլորտային գերատեսչությունում։

Շաբոյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, բայց այս տեղեկությունը հաստատեցին նրա մերձավոր շրջապատից։ Իսկ Հայաստանում մեզ փոխանցեցին, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արտակ Շաբոյանի նախկին ենթակաների նկատմամբ․ ինչ-որ բենզինի կտրոնների, մեքենան ավել-պակաս վարելու վերաբերյալ է գործը, որով անցնում է Շաբոյանի վարորդը կամ օգնականը։

ՔԿ մամուլի խոսնակը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով, սակայն անուններ չնշեց։ Ասաց նաեւ, որ ինքը՝ Շաբոյանը, որեւէ քրգործով չի անցնում»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին