Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Գյումրիում. կան տուժածներ

12 Նոյեմբեր, 2022 00:33
Վթար՝ Գյումրիում. կան տուժածներ

Նոյեմբերի 11-ին, ժամը 20:57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարմաշենի խճուղու 3-րդ կմ-ում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Թ․, ծնված 1981 թ.) և «Belarus 80» մակնիշի տրակտորը (հակավորիչ սարքով) (վարորդ՝ Վ․ Շ․ ծնված 1969 թ.)։ Պատահարի հետևանքով «Belarus 80» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան՝ բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները և «Opel Zafira» մակնիշի ամտոմեքենայի ուղևորներ Ք․ Թ․-ն (ծնված 1954 թ.) և Հ․ Թ․-ն (1954 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:13-ին, մարվել՝ 21:42-ին: «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին