Կարևոր իրադարձություններ

Բարձրացված վարձատրությունը կամավոր ատեստավորումը հաջողությամբ անցած ուսուցիչներին կտրամադրվի նոյեմբերից սկսած. Ժաննա Անդրեասյան

12 Նոյեմբեր, 2022 00:28
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Բարձրացված վարձատրությունը կամավոր ատեստավորումը հաջողությամբ անցած ուսուցիչներին կտրամադրվի նոյեմբերից սկսած. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

 «Այսօր հանդիպել եմ գյուղական փոքր դպրոցի մի ուսուցչի, որ մասնակցել է կամավոր ատեստավորմանը, և գրանցած արդյունքով դրույքաչափը բարձրանալու է, ստանալու է նաև 40 տոկոս հավելավճար։ Ուսուցչի ծանրաբեռնվածությունը ոչ լրիվ դրույք էր՝ 18 շաբաթական ժամ և այս պահին ստանում էր 73000 դրամ։

Ուսուցիչը, քանի որ գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցի ուսուցիչ է, եկող տարվանից նախատեսված նոր ծրագրով միանգամից կստանա մեկ դրույքաչափի համար նախատեսված վարձատրությունը, որն էլ, քանի որ հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորումը, կհաշվարկվի 200 հազար դրամի չափով։ Սրան կգումարվի նաև 40 տոկոս հավելավճարը, որի արդյունքում ուսուցչի վարձատրությունը կկազմի շուրջ 280 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, այսինքն՝ ավելի քան եռապատիկ ավել նախկին ստացածից։

Ի դեպ բարձրացված վարձատրությունը կամավոր ատեստավորումն անցած և հաջող արդյունք գրանցած ուսուցիչներին կտրամադրվի նոյեմբերից սկսած և կհաշվարկվի նաև հոկտեմբերի համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին