Կարևոր իրադարձություններ

Եթե ԼՂ հարցը լուծված է, ինչու՞ է ԼՂ բնակչությունն անընդհատ սպառնալիքի ներքո. վարչապետ

11 Նոյեմբեր, 2022 23:25
Եթե ԼՂ հարցը լուծված է, ինչու՞ է ԼՂ բնակչությունն անընդհատ սպառնալիքի ներքո. վարչապետ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է․

«Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, շատ լավ, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա: Եթե ԼՂ հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել և ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է ոչ միայն Հայաստանը, այլ նաև միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծվի կամ լուծված լինի: Մենք ասում ենք, որ այդ լուծումը առաջին հերթին պետք է տեսնեն, զգան, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ: Ինչո՞ւ են նրանք անընդհատ սպառնալիքի ներքո»։

 

Լրահոս

Դիտել ավելին