Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում կինը կախվելու միջոցով ինքնասպան է եղել

11 Նոյեմբեր, 2022 21:13
Արագածոտնի մարզում կինը կախվելու միջոցով ինքնասպան է եղել

Այսօր՝ ժամը 16։40-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության աշտարակի բաժին և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված, որտեղ հայտնաբերել են աղջկա կախված դի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Լուսինե Հ-ն Աշտարակ-Աբովյան ավտոճանապարհի եզրային հատվածից դեպի Նոր Երզնկա համայնքի վարչական տարածքում գտնվող շինության բետոնե ծածկից դուրս ցցված մետաղյա ամրանից եկել է ավտոմեքենայի ամրագոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Toyota մակնիշի ավտոմեքենա, որով Լուսինե Հ-ն դիմել է ծայրահեղ այդ քայլին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին