Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը կարևորել է «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը

11 Նոյեմբեր, 2022 20:38
Գնել Սանոսյանը կարևորել է «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը

ՀՀ տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի գիտության և ռազմավարության գծով տեղակալ, «ՏՎԷԼ» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։

 
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը, այդ թվում գիտական, գիտատեխնիկական, կադրերի պատրաստման ոլորտում։
Նշվել են, որ Հայաստանը միջուկային էներգետիկայի ոլորտում գիտական ներուժ ունի և այդ ոլորտում հնարավոր է «Ռոսատոմի» հետ լավ համագործակցություն ձևավորել։

 

Նախանշվել է ատոմային էներգետիկայի ոլորտում նորարական տեխնոլոգիաների և լուծումների վերաբերյալ համատեղ մշակումներ իրականացնելու հնարավորությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին