Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մկրտչյանն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են նախատեսվող բարեփոխումներն ու ծրագրերը

11 Նոյեմբեր, 2022 18:50
Նարեկ Մկրտչյանն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են նախատեսվող բարեփոխումներն ու ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի գծով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Սաադայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումների ու ծրագրերի ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Երկուստեք շեշտադրվել է մարդկային կապիտալի շարունակական զարգացմանը, կանանց հզորացմանն ու ինքնազբաղվածության ապահովմանն ուղղված անելիքների կարևորությունը։

Անդրադառնալով նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է ոլորտային բարեփոխումների շրջանակը, որի համատեքստում ԱՍՀՆ-ն ու ՀԲ-ն կարող են մեկտեղել իրենց ջանքերը։ Նախարարը ներկայացրել է իրականացվող աշխատանքները՝ ոլորտային ռազմավարությունների մշակման, անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի և ոլորտային այլ հարցերի ուղղությամբ։

ՀԲ ներկայացուցիչների հետ զրույցում քննարկվել են նաև Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» (ՍՊՎԾ 2) և Միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կառուցողական և արդյունավետ են որակել նախարարության հետ համագործակցությունն ու վերահաստատել պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ՝ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։

 

Լրահոս

Դիտել ավելին