Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401,5
    419,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահը Սևիլիայում ներկայացրել է հարկային տեղեկությունների փոխանակման հայաստանյան փորձը

11 Նոյեմբեր, 2022 17:39
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահը Սևիլիայում ներկայացրել է հարկային տեղեկությունների փոխանակման հայաստանյան փորձը

Պետեկամուտնբերի կոմիտեի նածխագահ Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նոյեմբերի 9-11-ը մասնակցում է Իսպանիայի Սևիլիա քաղաքում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի 2022 թվականի լիագումար ժողովին։

«Lիագումար ժողովը միավորել է նախարարների, բարձրաստիճան ղեկավարների և պատվիրակների Գլոբալ ֆորումին անդամակցող 100-ից ավել պետություններից հարկային համագործակցության և տեղեկությունների փոխանակման ոլորտի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները քննարկելու և դրանց միասնական ուժերով արձագանքելու նպատակով:

2009թ.-ին մեկնարկած ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի գործունեության ընթացքում էական առաջընթաց է արձանագրվել հարկային տեղեկությունների թափանցիկության ապահովման և փոխանակման ասպարեզներում: Միայն 2022 թվականի ընթացքում, տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ՏՀԶԿ ստանդարտը ներդրած երկրները միմյանց փոխանակել են 11 տրիլիոն եվրո ընդհանուր արժեքով ակտիվներին առնչվող մոտ 111 տրիլիոն ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ:

2009 թվականից ի վեր ավելի քան 114 մլրդ եվրո լրացուցիչ հարկային եկամուտ է հայտնաբերվել ստանդարտի ներդրման շրջանակում գործարկված կամավոր հայտարարագրման ծրագրերի, օֆշորային հաշիվների ստուգումների և հարկային մարմինների կողմից ձեռնարկված այլ միջոցառումների շնորհիվ:

Հայաստանն անդամակցում է Գլոբալ ֆորումին 2015 թվականից և անցած տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման ՏՀԶԿ-ի ստանդարտը ներդրմանը, իսկ 2022 թվականից մեկնարկել են տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ստանդարտի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:

Lիագումար ժողովի ընթացքում հանդես եմ եկել շնորհանդեսով, որտեղ ներկայացրել եմ հարկային տեղեկությունների փոխանակման հայաստանյան փորձը և ձեռքբերումները:

Ներկայում, հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման ՀՀ համակարգն անցնում է Գլոբալ Ֆորումի կողմից անցկացվող փորձագիտական գնահատում, որի արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանը կստանա «մեծապես համապատասխանողի» գնահատականը»,-նշել է Բադասյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին