Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ փոխնախագահը մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին

11 Նոյեմբեր, 2022 17:07
ԿԸՀ փոխնախագահը մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին։

Քննարկմանն անդրադարձ է եղել տարբեր հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և ԵԽ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ համագործակցությանը:

Երկխոսությունը ներառել է թեմաների լայն շրջանակ. նաև մտքեր են փոխանակվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական զարգացումների, բարելավման ենթակա ուղղությունների, ընտրական համակարգի հետագա բարելավման ծրագրերի շուրջ։

ԿԸՀ-ի կողմից, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է բարելավման ենթակա հետևյալ առաջնային ուղղությունները՝ ․Գենդերային հավասար ներկայացվածության բարելավում, ․Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության բարելավում, ․Ընտրական գործընթացի և նախընտրական քարոզարշավի անկողմնակալ և հավասարակշռված լուսաբանում, ․Քարոզարշավի ֆինանսավորման վերահսկման լուծման մեխանիզմներ:

ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել շարունակել Հայաստանին տրամադրել մարդու իրավունքների առանցքային ոլորտների ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԸԳՀ-ի մարդու իրավունքներին առնչվող դրույթների իրագործման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցություն:

 

Լրահոս

Դիտել ավելին