Կարևոր իրադարձություններ

Ի գիտություն զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

11 Նոյեմբեր, 2022 16:17
Ի գիտություն զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

Ինչպես հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով՝ մեկ անձից ոչ ավելի: 

Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը՝ ժամը 18.00-ը, [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով մասնակից քաղաքացու անուն, ազգանուն և հայրանունը (եթե դիմում ներկայացրած քաղաքացին անձամբ չի մասնակցում, ապա գրանցման հայտի մեջ նշվում են դիմում ներկայացրած քաղաքացու տվյալները ևս)՝ ժամը 14.00-ին անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3,
Կառավարական տուն 2):

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին