Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407
    425

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը 25 տարեկան է (լուսանկարներ)

11 Նոյեմբեր, 2022 15:40
Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը 25 տարեկան է (լուսանկարներ)

Տոնական միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, մարզային ու քաղաքային իշխանության, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակում բարձրացվել են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դրոշները՝ այդ կերպ տալով հոբելյանական միջոցառման մեկնարկը:

Հյուրերը ՀԳՊԱ     Գյումրու մասնաճյուղի ղեկավար Վահագն Ղուկասյանի ուղեկցությամբ շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական հաստատության պայմաններին՝ լաբորատորիաներին և արվեստանոցներին, շփվել ուսանողների և դասախոսների հետ, մասնակցել բուհի դասախոսների ցուցահանդեսի բացմանն ու «Արտ տարածք» արվեստի քննադատության պարբերականի շնորհանդեսին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով 25-ամյա բուհին հոբելյանի առթիվ, ընդգծել է ՀԳՊԱ ԳՄ-ի կարևոր դերակատարումը. «Գյումրիում Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղ ունենալը կարևոր նշանակություն ունի Շիրակում և հարակից տարածաշրջաններում արվեստի կրթության զարգացման և հասանելիության ապահովման տեսանկյունից: Շիրակի մարզի նշանավոր արվեստագետների ներդրումն ու համագործակցությունը կարևոր են հաստատության կայացման, նոր սերնդի կրթության կազմակերպման  պատասխանատու աշխատանքում»:

Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին` նշելով, որ վերջնական մշակման փուլում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակը հավասարության, թափանցիկության, բուհերի ու գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ազատության և շարժունության ապահովման բարելավումն է:

Կարեն Թռչունյանը բուհի անձնակազմին և ուսանողներին մաղթել է ստեղծագործ հարատև աշխատանք` ի նպաստ բարձրագույն կրթության և գեղարվեստի ոլորտների:

 

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 25-ամյակի միջոցառումներն անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում՝ հիմնական շեշտը դնելով բուհի լաբորատորիաների վերազինման, բակը՝ որպես արվեստային հարթակի ձևավորման և ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին