Կարևոր իրադարձություններ

«Հայփոստի» մասնաճյուղից գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղը

11 Նոյեմբեր, 2022 14:15
«Հայփոստի» մասնաճյուղից գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղը

Այսօր՝ ժամը 05։00-ից 05։30-ն ընկած ժամնահատվածում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում՝ Աթոյան փողոցում գործող «Հայփոստի» մասնաճյուղի պատուհանից ներս է մտել և հափշտակություն կատարել։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այնտեղից հափշտակել է զինվորների համար նախատեսված հանգանակությունների արկղը, որում եղել է գումար, ապա դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին