Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն կկատարվի

11 Նոյեմբեր, 2022 13:32
Կաթողիկոսի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն կկատարվի

Նոյեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք․Արտաշատ) հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող հինգ սարկավագներ, ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։

Նոյեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի ձեռնադրվող սարկավագների ընծայման արարողությունը։

Նոյեմբերի 13-ին Արցախում ևս կկատարվի քահանայական ձեռնադրություն։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում, ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, առաջին անգամ տեղի կունենա քահանայական ձեռնադրություն։ Քահանայության աստիճանի կարժանանա ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին