Կարևոր իրադարձություններ

Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

11 Նոյեմբեր, 2022 12:16
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին