Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը

11 Նոյեմբեր, 2022 11:54
Հեղինակ՝ Ռուստամ Բաքոյան
Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է եզդիների ցեղասպանությունը:

«Շնորհակալություն, Լուքսեմբուրգ

Լյուքսեմբուրգի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց եզդիների ցեղասպանությունը

Եզդիների ցեղասպանության պաշտոնապես ճանաչող օրենքի նախագիծը ընդունվեց միաձայն քվեարկությամբ։

Մեծ երախտագիտությունն ենք հայտնում Լյուքսեմբուրգի կառավարությանը և խորհրդարանին՝ եզդի համայնքին շարունակական աջակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի համատեքստում նրանց ջանքերի համար։

Շնորհակալ ենք, որ գործում եք հանուն պատմական արդարության ու դրա վերականգնման` ի շահ մարդու ու քաղաքացու իրավունքների և ի շահ եզդիական դատի»:

 

Լրահոս

Դիտել ավելին