Կարևոր իրադարձություններ

Կնոջը վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

11 Նոյեմբեր, 2022 10:56
Կնոջը վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Նոյեմբերի 5-ին հաղորդվել էր, որ Մոլդովական փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա կնոջ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վրաերթը կատարել է «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի 44-ամյա վարորդը:

Նա նոյեմբերի 10-ին Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին