Կարևոր իրադարձություններ

Սևանի, Գավառի, Մարտունիի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում

11 Նոյեմբեր, 2022 10:10
 Սևանի, Գավառի, Մարտունիի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունիի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Լրահոս

Դիտել ավելին