Կարևոր իրադարձություններ

Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներն առաջ չեն գնում. «Ժողովուրդ»

11 Նոյեմբեր, 2022 08:56
Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներն առաջ չեն գնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ նիստեր չի անում եւ մարդկանց չի հրավիրում՝ լսելու, բացահայտումներ անելու:

Բանն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանձնաժողովին մեծ թվով փաստաթղթեր է ուղարկել, որոնք ուսումնասիրման ենթակա են: Եվ հենց դա է պատճառը, որ տեւական ժամանակ է՝ նիստեր չեն հրավիրվում, քանի որ հանձնաժողովի փորձագետները չեն հասցրել այդքան մեծ ծավալի փաստաթղթերն ուսումնասիրել հետագա գործընթացները կազմակերպելու համար»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին