Կարևոր իրադարձություններ

Հայկոյից զոհ չկերտել. «Հրապարակ»

11 Նոյեմբեր, 2022 08:40
Հայկոյից զոհ չկերտել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից հետո Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ սկսեց քաղաքապետարանում, որոնք ընդգրկում էին 2018-2022 թվականները։ ՊՎԾ-ն հայտարարեց, որ հայտնաբերվել են 8.5 մլրդ դրամի խախտումներ։ Առանձին խախտումներով 5 նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն հարուցվել է 3 քրեական գործ: Սա նախկին քաղաքապետի դեմ որպես արշավ որակվեց, քանի որ հենց նրա կառավարման շրջանն էր ընկած ուսումնասիրությունների հիմքում։

Որոշ տեղեկություններով, իշխանությունները չեն կողմնորոշվում՝ ընթացք տա՞լ այս քրեական գործին, թե՞ ոչ: Բանն այն է, որ իշխանական շրջանակներում կարծում են, որ Հայկ Մարությանը ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանին, քաղաքի ընտրությունների ժամանակ, կարող է լուրջ մրցակցություն ապահովել, իսկ հայկական իրականությունում մարդիկ սիրում են զոհի կերպարը, ուստի, եթե իշխանությունը հետապնդումներ սկսի Մարությանի նկատմամբ, առավել եւս՝ ձերբակալի, ապա մտահոգություններ կան, որ նրա ռեյտինգը շեշտակիորեն կբարձրանա, եւ կկրկնվի Գորիսի «Առուշ Առուշանյան»  օպերացիան, երբ հալածյալ թեկնածուն բերդից հաղթեց իշխանության թեկնածուին:

Սակայն կարծիք կա նաեւ, որ Մարությանի ռեյտինգի մասին լուրերը խիստ ուռճացված են, մանավանդ՝ նրա մոնոներկայացման ակնհայտ տապալման ֆոնին: Նաեւ պարզ չէ, թե ինչ քաղաքական ուժի հետ է մասնակցելու Հայկոն առաջիկա ընտրություններին, եւ ով է լինելու նրա էլեկտորատը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին