Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Ինձ մեղադրում են կառուցելու մեջ, ստացվում է՝ մեր երկրում կառուցելը հանցա՞նք է. Գ. Ծառուկյան. «Ժողովուրդ»

11 Նոյեմբեր, 2022 08:23
Ինձ մեղադրում են կառուցելու մեջ, ստացվում է՝ մեր երկրում կառուցելը հանցա՞նք է. Գ. Ծառուկյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զարմանք հայտնեց, որ իրեն մեղադրում են կառուցելու մեջ: «Անընդհատ այդ «կառուցել» բառն է, ուրիշ բան չկա։ Այսինքն ստացվում է, որ մեր երկրում կառուցելը հանցա՞նք է։ Բա այդ դեպքում ո՞նց եք պատկերացնում պետության վերականգնումը, պետության զարգացումը։

Ո՞նց են պատկերացնում աղքատության կրճատումը, աշխատատեղերի ստեղծումը, բյուջեի մեծացումը, թոշակների ու աշխատավարձերի ավելացումը։ Ես ամբողջ կյանքս կառուցել եմ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, ճանապարհներ, գործարաններ, հյուրանոցներ։ Դրանք Հայաստանում են, ու այնտեղ աշխատում են մեր հայրենակիցները, գուցե նաև՝ այդ հոդվածագիրների, ակտիվիստների, նրանց պատվիրատուների հարազատները», – նշեց Ծառուկյանը։

ԲՀԿ նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ժողովուրդ» օրաթերթին եւ ընդգծել, որ Ծառուկյանների ընտանիքը կառուցել և կառուցելու է գործարաններ, որ մարդիկ աշխատեն, շենքեր, որտեղ մարդիկ կապրեն, ընտանիքներ կկազմեն, երեխաներ կունենան, կառուցելու ենք կրթական հաստատություններ, ստեղծելու ենք աշխատատեղեր, որ մարդիկ աշխատանք ունենան ու մարդավայել ապրեն։

«Ես միշտ պատրաստ եմ լսել առաջարկներ, թե որտեղ ինչը կարելի է այլ կերպ անել, լավացնել, ինչպես եղավ Հիսուս Քրիստոսի արձանի դեպքում։ Միշտ հարգանքով եմ վերաբերվում նման նախաձեռնություններին. եթե այսօր լինեին այնպիսի առաջարկներ, որ կառուցվելիքը, մեր աշխատանքը ավելի լավը կդարձնեին բոլորի համար, ես սիրով կլսեի ու կընդունեի։ Իսկ այսպես տպավորություն է, թե նպատակն ուղղակի խանգարելն է»,-նշեց նա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին