Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիր շարքերն այլևս դատարկ չեն լինի. «Հրապարակ»

11 Նոյեմբեր, 2022 08:06
Ընդդիմադիր շարքերն այլևս դատարկ չեն լինի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթեթրը գրում է.

««Հայաստան» խմբակցությունում երեկ թեժ քննարկում է ծավալվել խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցով: Խմբակցությունը որոշել է կրկին մասնակցել նիստերին, հատկապես այն բանից հետո, երբ անցած շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցությունը «բացեց ճանապարհը»․ նրանք ներկա էին գտնվել ԱԺ քվեարկությանը: Հիշեցնենք, որ մանդատներից զրկելու հիմքը քվեարկությունների կեսից ավելիից բացակայությունն է:

«Հայաստան»-ում տրամադրություններն անփոփոխ են` ովքեր ի սկզբանե կողմ էին խորհրդարան գնալուն, պնդել են, որ անիմաստ է նիստերին չմասնակցելը, ովքեր դեմ էին, պնդել են իրենցը: Միասնական որոշում չի ընդունվել, ավելի ճիշտ՝ որոշել են. ով համարում է, որ ճիշտը մասնակցությունն է, թող մասնակցի, ով` ոչ, կարող է չգնալ խորհրդարան: Եկող շաբաթ մեկնարկող քառօրյային, փաստորեն, ընդդիմադիր շարքերն այլեւս դատարկ չեն լինի»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին