Կարևոր իրադարձություններ

Պետք է ապահովվի ամեն քաղաքացու հարմարավետ ու ապահով տեղաշարժը. Տիգրան Ավինյան

10 Նոյեմբեր, 2022 23:27
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Պետք է ապահովվի ամեն քաղաքացու հարմարավետ ու ապահով տեղաշարժը. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր հասարակական տրանսպորտի համաշխարհային օրն է:

Այս գրառմամբ կարելի էր անդրադառնալ ոլորտում արդեն տեղի ունեցած որոշ բարեփոխումների, գնված նոր ավտոբուսներին կամ սպասվելիք նոր մետրոյի կայարանին:

Սակայն եկեք անկեղծ լինենք. ամեն օր երևանցիները բախվում են լուրջ խնդիրների՝ վայրից վայր տեղափոխվելու ամենատարրական պրոցեսում:
Դեռ պետք է կատարվեն համակարգային լուրջ փոփոխություններ, և պետք է ապահովվի ամեն քաղաքացու հարմարավետ ու ապահով տեղաշարժը, որպեսզի հանգիստ ասենք, որ այսուհետ Երևան քաղաքում տրանսպորտի խնդիրը լուծված է:

Այս առիթով ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բոլոր վարորդներին և ոլորտը սպասարկող մասնագետներին նման ծանրաբեռնված պայմաններում իրենց աշխատանքն իրականացնելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին