Կարևոր իրադարձություններ

Արման Եղոյանը Վիլնյուսում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները

10 Նոյեմբեր, 2022 22:43
Արման Եղոյանը Վիլնյուսում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հրավերով նոյեմբերի 9-10-ը գտվում է Վիլնյուսում` մասնակցելու «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։ Այս մասին հայտնում են  ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։

Մոտ երեսուն երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են ժողովրդավարական պետություններին և համակարգերին սպառնացող ժամանակակից մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։

Այսօրվա քննարկման ընթացքում Արման Եղոյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես` Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ու ագրեսիվ քաղաքականության հեռահար նպատակներն ու խորքային դրդապատճառները։

 

Լրահոս

Դիտել ավելին