Կարևոր իրադարձություններ

Խորհրդակցություններ՝ ԱՊՀ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

10 Նոյեմբեր, 2022 21:04
Խորհրդակցություններ՝ ԱՊՀ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Մինսկում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել «ԵԱՀԿ-ում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության, ինչպես նաև Եվրոպական Միության, ՆԱՏՕ-ի և այլ բազմակողմ եվրոպական կազմակերպությունների հետ փոխգործակցության մասին» խորհրդակցություններ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

Մտքեր են փոխանակվել  ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ, վերահաստատել կազմակերպության օրակարգի արդիական հարցերով դիրքորոշումներին փոխադարձ աջակցության պատրաստակամությունը, քննարկվել է ԱՊՀ պետություններում ԵԱՀԿ նախագծային և դաշտային գործունեությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին