Կարևոր իրադարձություններ

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

10 Նոյեմբեր, 2022 20:32
ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Նոյեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։

Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրների։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին