Կարևոր իրադարձություններ

Մեր երկիրը կարիք ունի հետազոտական աշխատանքով զբաղվող բոլորանվեր լայնախոհների. Ալեն Սիմոնյան

10 Նոյեմբեր, 2022 18:22
Մեր երկիրը կարիք ունի հետազոտական աշխատանքով զբաղվող բոլորանվեր լայնախոհների. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է․

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ գիտնականներ, գիտության ասպարեզում նվաճումներ ունեցող և հանուն գիտության զարգացման ոչինչ չխնայող հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Մեր երկիրը կարիք ունի հետազոտական աշխատանքով զբաղվող բոլորանվեր լայնախոհների, որոնք իրենց աշխատանքի արդյունքում առավել ճանաչելի են դարձնում պետությունը:

Ամբողջ աշխարհում առկա ուղեղների արտահոսքի պայմաններում գիտությունն այլևս սահմաններ չի ճանաչում. անհատներն են, որ ստիպում են աշխարհին իրենցով ուրվագծել սահմանը, իրենց հարազատ երկրին նվիրել գյուտերն ու գիտական հայտնագործությունները:

Մաղթում եմ արագ ստանալ այն աշխատանքի պտուղները, որի համար գիշեր ու ցերեկ չեք առանձնացնում, որի համար պատրաստ եք կռիվ տալ ամենաբարձր ամբիոններում և հանուն որի հաճախ մնացյալը երկրորդական է թվում:

Թո՛ղ մեր երկրում շատ լինեն գիտնականները, որոնք նոր սերունդների համար կբացեն գիտության դռները»:

 

Լրահոս

Դիտել ավելին