Կարևոր իրադարձություններ

Սահմանադրությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը. փոխվարչապետ

10 Նոյեմբեր, 2022 17:45
Սահմանադրությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:
 
Նրա խոսքով՝ կայուն և արդյունավետ տեղական ինքնակառավարումը հզոր և զարգացած պետություն ունենալու գրավականներից է:
 
«Հիշատակված, ինչպես նաև համայնքի բնակիչների շահերի հաշվառմամբ համայնքային նշանակության հանրային հարցերի լուծման համատեքստում, ուզում եմ հատկապես կարևորել տեղական ինքնակառավարման մարմինների դերը և նշանակությունը:
 
Սահմանադրությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը՝ հստակորեն ուրվագծելով վերջինիս տեղը հանրային կառավարման համակարգում։ Անմիջականորեն ընտրված լինելով բնակիչների կողմից, ստանալով ընտրողների առաջնային քվեն՝ համայնքային իշխանություններն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հանրային կառավարման համակարգի սուբյեկտների շարքում։
 
Աշխարհքաղաքական փոփոխությունների և հասարակական հարաբերությունների արագընթաց զարգացման պայմաններում պետությունն իր առջև դրված նպատակների իրագործմանը և խնդիրների արդյունավետ լուծմանը կարող է հասնել պետության և համայնքների ներդաշնակ և փոխլրացնող համագործակցության շնորհիվ՝ այդ թվում պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների պատշաճ իրականացման միջոցով:
 
Ցանկանում եմ նաև կարևորել կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, որոնք ուղղված են համայնքի բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը: Ակնհայտ է համայնքների շահագրգռվածությունն այս ծրագրերի միջոցով մեր հայրենակիցների կյանքում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Այդ մասին են վկայում տարեցտարի աճող հայտերի թվերն ու իրականացվող ծրագրերի մասշտաբները:
 
Համոզված եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ապակենտրոնացման՝ կենտրոնի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործառույթների փոխլրացման սկզբունքով բաշխման միջոցով վերջիններիս դերի ամրապնդմանն ուղղված մեր համատեղ ջանքերը թույլ կտան հաջողությամբ հաղթահարել առկա խնդիրները, նպաստել բարեկեցիկ երկիր ունենալու մեր նպատակների իրականացմանը:
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով հաջողություններ և հաստատակամություն»,- նշված է ուղերձում:
 

Լրահոս

Դիտել ավելին