Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն չի պատկերացնում Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի. ՌԴ Պետդումայի պատգամավոր

10 Նոյեմբեր, 2022 16:56
ՌԴ-ն չի պատկերացնում Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը նշել է, որ ՌԴ-ն չի պատկերացնում Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի։

«Մեր երկրներին կապում է մեծ հաղթանակը, որը ոչ ոք չի կարող խլել։ Մեզ կապում է նաև ընդհանուր մշակույթը, պատմությունը, կրոնը, հավատքը»։ 

Տայսաևը հայտարարել է, որ խորհրդարանական համագործակցության բաղադրիչն էլ ավելի կարևոր դեր պետք է ունենա Հայաստանի և Ռուսաստանի խնդիրների լուծման գործում։ Ըստ նրա, ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումն անցել է ընկերական և կառուցողական մթնոլորտում.  «Պայմանավորվեցինք այն քայլերի վերաբերյալ, որոնք ապագայում երկու խորհրդարանականները պետք է իրականացնեն: Մենք ունենք բարեհաջող համագործակցության փորձ Վերին Լարսի վերաբերյալ։ Լարսի հետ կապված խնդիրներ կան և այդ խնդիրների առնչությամբ աշխատանքային քարտեզ կձևավորվի, որը կօգնի հետագա քայլերում»։

 

Լրահոս

Դիտել ավելին