Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

Որ դպրոցի «մինի այգին» է ճանաչվել լավագույնը. արդյունքներն ամփոփվել են

10 Նոյեմբեր, 2022 16:34
Որ դպրոցի «մինի այգին» է ճանաչվել լավագույնը. արդյունքներն ամփոփվել են

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի 2022» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի աջակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակը «Դպրոցական սնունդ» ծրագրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է` միաժամանակ խթանելով ծրագրի ազգային մակարդակում դպրոցական այգիների հիմնումը։

Դեռևս այս տարվա ապրիլ ամսին մեկնարկած մրցույթին ՀՀ մարզերից և մայրաքաղաք Երևանից մասնակցելու հայտ է ներկայացրել 55 դպրոց: Մրցույթի ողջ ընթացքում մասնակից դպրոցներին մշտապես տրամադրվել է խորհրդատվություն։

Դպրոցները մինչև 2022 թ. հոկտեմբերի 10-ը պետք է ներկայացնեին նախագծերի փաթեթներ՝ անհրաժեշտ փաստաթղթերով և լուսանկարներով։ Վերջնարդյունքում կազմակերպիչներին ներկայացվել է 24 փաթեթ։

Ընտրություն կատարելու համար մշակված հատուկ չափանիշներում ներառվել են հետևյալ բաժինները՝ այգու և բերքի որակ, ներգրավվածության մակարդակ, փաթեթի որակ, ինտերակտիվ մոտեցում, էկո սկզբունքների գործնական կիրառում։

Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից մասնակից դպրոցը կարող էր գնահատվել առավելագույնը 56 միավորով, իսկ հանձնաժողովի կողմից դպրոցին տրվող առավելագույն ընդհանուր գնահատականը կարող էր լինել 336 միավոր:

Հանձնաժողովի կազմում ներառվել են ներկայացուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղական և միջազգային կազմակերպություններից (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտ, «Հայ օգնության ֆոնդ», «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպություն, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ)։

Ներկայացված բոլոր 24 փաթեթները գնահատվել են՝ օգտագործելով ընտրության վերը նշված չափանիշները: Մրցութային հանձնաժողովի գնահատման հիման վրա հաղթող են ճանաչվել`

1. Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցը (Գեղարքունիքի մարզ) (276 միավոր),

2. Ստեփանավանի Գ. Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոցը (Լոռու մարզ) (273 միավոր),

3. Նոր Գեղիի Յու. Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը (Կոտայքի մարզ) (272 միավոր):

Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ։ Երկրորդ տեղը զբաղեցրած դպրոցին կտրամադրվի չորանոց, իսկ երրորդ տեղը գրաված դպրոցին՝ սառցարան։

Բացի դրանից՝ երկու անվանակարգում մրցանակներ են նախատեսված այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունքներ:  «Լավագույն էկոլոգիական նախագիծ» անվանակարգում հաղթել է Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցը (Լոռու մարզ), իսկ «Լավագույն գիտական մոտեցում» անվանակարգում  լավագույնն է եղել Նորաշենի Ռաֆիկ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը (Արագածոտնի մարզ)։ Նշված երկու դպրոցները կստանան խրախուսական նվերներ։

Դպրոցական մինի այգիների առաջին մրցույթն անցկացվել է 2021 թ․-ին։ Մասնակիցների՝ դպրոցականների, ուսուցիչների, ծնողների, գյուղատնտեսական ոլորտի մասնագետների դրական արձագանքը վկայում էր ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրության և այն զարգացնելու ու օժանդակելու պատրաստակամության մասին։ Ուստի, կազմակերպիչները որոշեցին մրցույթն ամենամյա ավանդույթ դարձնել։

 

Լրահոս

Դիտել ավելին