Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Օլիմպիադայի համար ձեռք բերված համակարգիչները կտրամադրվեն քոլեջներին ու ուսումնարաններին

10 Նոյեմբեր, 2022 15:29
Օլիմպիադայի համար ձեռք բերված համակարգիչները կտրամադրվեն քոլեջներին ու ուսումնարաններին

ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի որոշմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները կհամալրվեն համակարգչային տեխնիկայով:

Նախատեսվում է ուսումնական հաստատություններին տրամադրել հուլիսի 10-18-ը Հայաստանում կայացած Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի անցկացման նպատակով ձեռք բերված 320 դյուրակիր համակարգիչները:

Նախարարության կողմից իրականացվել է ուսումնասիրություն ուսումնական հաստատություններում առկա համակարգիչների քանակի, ուսանողների թվի և ըստ կուրսերի՝ խմբերի քանակի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններին տարիներ շարունակ չեն հատկացվել համակարգիչներ, նախարարությունը նպատակահարմար է համարել Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ավարտից հետո համակարգչային տեխնիկան տրամադրել առավել քիչ համակարգիչ ունեցող քոլեջներին և ուսումնարաններին: Հաշվի առնելով նոր համակարգիչների տեխնիկական հզորությունը՝ մեկական համակարգիչ նախատեսվել է տրամադրել մյուս ուսումնական հաստատություններին, որոնց միջոցով հաստատության վերաբերյալ տեղեկատվությունը կմուտքագրվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգ:

 

Լրահոս

Դիտել ավելին