ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1. Հակոբ Ավագյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին»: