Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 8 մարզիկ

10 Նոյեմբեր, 2022 14:55
Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 8 մարզիկ

Սամբոյի աշխարհի 2022թ. առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու:

Ըստ նախնական հայտերի` սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն: Ռուսաստանը, Բելոռուսը, Ֆրանսիան՝ համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, կմասնակցեն FIAS դրոշի ներքո:

Առաջին անգամ սամբոյի պատմության ընթացքում ներկայանալու է նաև փախստականների հավաքականը՝ ճիշտ է, մեկ մարզուհով: Մարիա Ամյուլինա Գեդեսը, ով ժամանակին Վենեսուելայի հավաքականի կազմում նվաճել էր երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ, փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից նշում են, որ սպորտի պատմության մեջ առաջին անգամ փախստականների հավաքականը ներկայացել է 2016-ին՝ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում:

Այս տարի Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Բիշքեկ է գործուղել 8 մարզիկի.

Մարզական սամբո

Կիրակոսյան Տիգրան-58 կգ

Մանուկյան Մաքսիմ-64 կգ

Մահինյան Կառլեն-71 կգ

Ստեփանյան Ալեքսան-79 կգ

Գրիգորյան Դավիթ-88 կգ

Խանջյան Արսեն-98 կգ

Մարտական սամբո

Պողոսյան Ավետիք-79կգ

Ավանեսյան Արման-98 կգ

Ղրղզստան են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորում է ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը:

Առաջնության ընթացքին կարելի է հետևել FIAS պաշտոնական կայքով:

 

Լրահոս

Դիտել ավելին