Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նպատակը Հայաստանին և Սփյուռքին շահավետ վիճակի հասցնելն է. Սինանյան

10 Նոյեմբեր, 2022 12:52
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նպատակը Հայաստանին և Սփյուռքին շահավետ վիճակի հասցնելն է. Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին:

«Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նպատակը ոչ միայն Հայաստանին շահավետ վիճակի հասցնելն է, այլ նաև Սփյուռքին: Երկակի շահույթ պետք է լինի, որ մնայուն լինեն այդ հարաբերությունները: Իսկ թե ինչ է տալու դա. դա տալու է մեր երկխոսության շարունակականություն, հայաստանյան իրականության ներկայացնելը Սփյուռքին, որը մի քիչ թյուր պատկերացում ունի մեր մարտահրավերների մասին:

Դա տալու է ընդհանուր լուծումների մշակում կամ մշակման սկիզբ, դա տալու է մեր հաջորդ քայլերի կամ ճանապարհային քարտեզի ստեղծում և այլն»,- ասել է Սինանյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին